

Sat, May 16
|Dil'Arte
Elegie
Time & Location
May 16, 2026, 7:00 PM
Dil'Arte, Kamerijklaan 50, 1700 Dilbeek, Belgium
About The Event
«Հայք» պարախմբի այս տարվա համերգը կրում է «Էլեգիա» խորագիրը։
Էլեգիան նուրբ ու խոր զգացողություն է, խաղաղ ու ջերմ հոսք, որը ծնվում է մարդու ներսում և կենդանանում, շունչ է առնում շարժման միջոցով։ Այստեղ պարը դառնում է բնական լեզու՝ փոխանցելու այն ամենը, ինչ զգում ենք անկեղծորեն՝ առանց ավելորդ բառերի։
Այս խորագրով մենք ստեղծում ենք մի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր շարժման հիմնասյունն է հանգստությունը, ներդաշնակությունը և ներկայության կենդանի զգացումը։ «Էլեգիա»-ն մեր մոտեցումն է դեպի անկեղծություն, պարզություն և ներսից եկող յուրօրինակ գեղեցկություն։
Սիրով հրավիրում ենք ձեզ` լինելու այս ջերմ, մտերմիկ և զգացմունքներով լի հանդիպման մի մասնիկը։
